211652_close_icon
views-count28713 դիտում article-date 18:06 24-11-2020

«Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

[url=https://168.am/2020/11/24/1413970.html]168.am[/url]-ը գրում է. Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերևս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ): Օպերացիայի հրամանատարներից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն) որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ով մասնակցել է վերջին պատերազմին, Նիկոլ Փաշինյանի «ձեռամբ» Քարվաճառի հանձնման փաստը չափազանց վրդովվեցրել է: «Լսի, վիժվածք, Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ, նայելու է հիվանդոտ ռեխիդ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»։ Ու գուցե առաջին անգամ նաև հայհոյի: Իրականում մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը։ Բայց նպատակը պետք է տանի մեզ առաջ։ Իմ նպատակը՝ պարզ ճակատով, առանց ամոթի նայելն է հորս աչքերին՝ իմանալով, որ Քարվաճառը մերն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ է»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Իգոր Խաչատուրովը: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի՝ առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու: Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը, և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին: Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե Քարվաճառի՝ մեր հսկողության տակ չլինելուց ինչ ենք ունենալու: Եվ սա դեռ 90-ականների, այսպես ասած, հաշվարկով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր