«Մութը մենք ենք հորինել». «DETQ»-ի նոր տեսահոլովակը` նվիրված Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Հարությունյանի հիշատակին
«DETQ» խումբը նոր տեսահոլովակ է թողարկել` «Մութը մենք ենք հորինել» երգի հիման վրա, որը նվիրված է Արցախյան պատերազմում զոհված` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին:
Երգի հեղինակները խմբի անդամներն են` Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը, տեսահոլովակի ռեժիսորը` Arman Amp-ը: