1637 դիտում
18:22 23-11-2020
Գործադիրում կստեղծվի պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով
ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Վարչապետի մոտ ընդլայնված կազմով հատուկ խորհրդակցություն է եղել անհայտ կորած տղաների հետ կապված հարցով: Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի այդ տղաների հարցերով ու բոլոր ծնողներին պատասխան տրվի այդ հարցերով»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կազմակերպել իր և անհետ կորածների ծնողների հանդիպումը:
Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:
Նմանատիպ նյութեր
17630 դիտում
21:42 07-10-2021
Կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի․ քննարկվում է Արմեն Մուրադյանի թեկնածությունը
Այս բաժնից
538 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
562 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները