7455 դիտում
15:08 21-11-2020
Արդեն ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում նաև Մարդու իրավունքների պաշտպանին. Դատախազությունն ընթացք կտա․ 168․am
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած երիտասարդների, ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված ակցիաները ճնշելու նպատակով Երևանի փողոցներում մեծ քանակությամբ տեղակայված ոստիկանական խմբերը տարօրինակ հանդերձանք ունեին: Նրանք դիմակներով էին, անհասկանալի սև հագուստով, որի վրա չինական հիերոգլիֆներով, հայտնի չէ, թե ինչ էր գրված:
«Պատերազմական գործողություններին մասնակցությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողների մի մասի հանդերձանքը պիտանի չի եղել օգտագործման համար և փոխարինվել է պահեստավորված հանդերձանքով, որի գրառումը զուտ ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել փոխարինել հայերեն գրառմամբ կամ տարբերանշանով»,- երեկ [url=https://168.am/2020/11/21/1412124.html?fbclid=IwAR0fPtRKS7YZBx6UZPUXQDJzAKyIWnKOvCxOK4TGlOo3Xnfb8y3H5-brUdk]168.am[/url]-ին ասել էին ոստիկանությունից:
Թե որքանով է արժանահավատ այս պարզաբանումը, թող ընթերցողն ինքը որոշի, մանավանդ որ, երեկվանից տարատեսակ լուրեր են շրջանառվում վերոնշյալ խմբերի՝ կաստայական պատկանելության մասին:
Տելեգրամյան ալիքներից մեկն այդ առնչությամբ գրել էր, որ չինական հանդերձանքով դիմակավորված անձանց մեծ մասը, որոնք կեսօրից բռնությամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին, չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ:
«Այդ հանդերձանքով այս պահին քաղաքում շրջում են քրեական տարրեր, Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) և Արտակ Սարգսյանի («Սաս»-ի Արտակ) թիկնապահները, ինչպես նաև Փաշինյանի ամառանոցում հավաքված զինված հրոսակները, որոնց հրահանգված է դաժան բռնություն կիրառել ցուցարարների դեմ: Ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել ընդդեմ Արցախը հանձնողների ակցիա անող հազարավոր քաղաքացիներին բերման ենթարկելու հրահանգը»,- նշել էր այդ ալիքը:
Միանշանակ է, սակայն, որ անկախ ոստիկանության պարզաբանումից, ոստիկանությունը թույլ է տվել կարգի խախտում, որովհետև Ոստիկանների ծառայողների, այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ, որտեղ որևէ խոսք չկա չինական հիերոգլիֆներով հանդերձանքներ կրող անհասկանալի մարդկանց խմբի մասին։
Այսինքն՝ եթե, օրինակ, թուրքական տարբերանշաններով ու գրառումներով հագուստ լիներ չինականի փոխարեն, դժվար թե դրանով հանդերձավորեին ոստիկանության զորքերին ու հետո ասեին, որ ժամանակ չեն ունեցել հայատառ դարձնելու:
Ինչևէ: Երեկ այս խնդրին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ նշելով, որ Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի:
«Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:
Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը»,- գրել էր ՀՀ ՄԻՊ-ը:
Ի դեպ, նա գրել էր նաև, որ այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:
ՄԻՊ գրառման մեջ որևէ անուն ու հանգամանք նշված չէ, սակայն, երբ կարդում ես՝ գրառմանն ովքեր են արձագանքել ու ինչ տոնայնությամբ, փազլը հավաքվում է:
Հասել ենք մի կետի, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին անձնական հաշվեհարդարով են սպառնում «Հեղափոխության պահապաններ» խմբի կամ խմբավորման անդամները ու դա անում են անթաքույց, առանց մտահոգվելու, որ կարող են դրա համար պատասխանատվություն կրել:
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/11/21/1412124.html?fbclid=IwAR0fPtRKS7YZBx6UZPUXQDJzAKyIWnKOvCxOK4TGlOo3Xnfb8y3H5-brUdk]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1108 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1300 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ