1439 դիտում
13:52 20-11-2020
Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը, գնա, որ վերքերը կարողանանք բուժել․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ժողովուրդը Փաշինյանին բերեց սիրով, իսկ հիմա երկիրն անկեղծորեն զզվում է նրանից։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի վատ։ Երկիրը կորցրել է անդորրն ու համերաշխությունը։ Եկար, ասելով, որ ժողովուրդը լինելու է ավելի երջանիկ։ Հիմա ժողովուրդը կոտորվում է, դարձել է որդեկորույս, գործազուրկ, փախստական, հիվանդ, աղքատ ու սոված։
Եկար, ասելով, որ երկիրը լինելու է անվտանգ։ Արդյունքում երկրի մի մասը կորցրինք։ Արցախը տվեցիր: Այսօր մեր արևելյան սահմանները, հողերը հանձնելուց հետո, լրիվ անպաշտպան են։ Բառի բուն իմաստով՝ բաց ու դատարկ։
Դու եկար, ասելով, որ չես գալիս պաշտոնի համար։ Արդյունքում, դու կռվում ես միա՛յն պաշտոնի համար։ Քո աթոռակռվից մարդու սիրտ է խառնում։ Նույնիսկ քո նախկին համակիրներն են հիմա գետինը մտնում։
Նիկոլ, քեզ բերեցին սիրով։ Հիմա, մարդիկ հրաժարվում են հեռուստացույց միացնել, անջատում են հեռախոսը, որ քո դեմքն ու ձայնը չլսեն։ Երկիրը քեզնից անկեղծորեն զզվում է։
Նիկո՛լ, ուզում ես 10 նախարար փոխիր, խնդիրը դու ես ու քո կինը։ Դո՛ւ պետք է հեռանաս։ Նիկո՛լ, քո նախկին համակիրները հիմա ահ ու սարսափով վախենում են իշխանափոխությունից, որովհետև մտածում են, թե նրանցից վրեժխնդիր կլինեն։ Նիկոլ, փոխանցիր իշխանությունը խաղաղ, որ այդ մարդիկ էլ անվտանգ լինեն։ Քո պատճառով անընդմեջ արյուն է հոսում. հայի արյուն:
Նիկո՛լ, արդեն բոլորս վատ ենք։ Հայրենազուրկ ենք։ Հիվանդ ենք ու դժբախտ: Ու դեռ արնահոսում ենք։
Վիժվածք, գնա, որ վերքերը կարողանանք բուժել։ Գնա՛, որ ցավը ամոքվի։ Գնա, որ գոնե գոյատևենք։ Գնա, որ ապրենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլ, գնա, որ ապրենք Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի...
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
3341 դիտում
15:22 07-05-2022
Նիկո΄լ, դու պետք է օր առաջ հեռանաս, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ապրել. Աննա Գրիգորյան. News.am
7821 դիտում
13:03 02-09-2022
նիկո՛լ, Արցախի համար ամենամեծ խնդիրը հենց դու ես. Արթուր Թովմասյան
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը