211652_close_icon
views-count4662 դիտում article-date 23:17 19-11-2020

«Դա կորոշի իրավասու մարմինը, պաշտպանության նախարարն այդպիսի իրավասություն չունի». Մովսես Հակոբյանի արձագանքը՝ ՊՆ-ին. Aravot.am

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանին այսօրվա աղմկահարույց ասուլից հետո հրավիրել էին ՀՔԾ: Պարոն Հակոբյանը քիչ առաջ [url=https://www.aravot.am/2020/11/19/1153249/?fbclid=IwAR3ioW0auP8hTRNafPL-EBlaZ27VTw8nGu-YZySiJCh0BkiL0VT7XYet6sg]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ որեւէ մեղադրանք չկա, որեւէ կարգավիճակ չունի, իրեն հրավիրել են, հարցաքննել են ու ճանապարհել: Թե կոնկրետ ինչ հարցեր են ուղղել, նա պատասխանեց. «Այսօրվա հարցազրույցիս հետ կապված է: Բոլոր դրվագներով հարցեր էին տալիս, բոլորի վերաբերյալ, որոնք քննչական մարմինները գտել են անհրաժեշտ է, հարցրել են, ուզում էին ճշտել»: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է արձագանքում ՊՆ-ի հայտարարությանը, որ ինքը պետական գաղտնիք է բացահայտել՝ հույժ գաղտնի՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Վաղը կարձագանքեմ»: Նա ասաց, որ պատրաստվելու է պատասխան տալու: Ճշտեցինք՝ բայց համաձա՞յն եք, որ պետական գաղտնիք եք բացահայտել, ինչը քրեորեն պատժելի արարք է՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Դա կորոշի իրավասու մարմինը, պաշտպանության նախարարն այդպիսի իրավասություն չունի»:

Նմանատիպ նյութեր