1077 դիտում
16:47 17-11-2020
Փոխարտգործնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել․ 168.am
Նոյեմբերի 10-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և դրանով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակը, փաստորեն, ամենամեծ թվով հրաժարականների պատճառ է դարձել հատկապես ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։ Գրում է [url=https://168.am/2020/11/17/1409061.html?fbclid=IwAR1qQxnYldt_Rz6ncin3e4z9BQuGrV83t0yVWgU0m0svWq7SvWF7FWebQiE]168․am[/url]-ը։
Այս կառույցում հրաժարականների շքերթը շարունակվում է։ Այսօր հաստատվեց օրերս տարածված տեղեկությունները ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հրաժարականի մասին։ Պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտնեց, որ վարչապետի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
Վերոնշյալ հոդվածի 1-ին մասում ասվում է՝ նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Հարկ է նշել նաև, որ Շավարշ Քոչարյանը դեռևս անցյալ տարի, ըստ օրենքի, պետք է հեռացած լիներ պաշտոնից կենսաթոշակային տարիքի պատճառով, սակայն շարունակել էր պաշտոնավարել։
Հիշեցնենք նաև՝ Արցախի նախկին արտգործնախարար, Հայաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը ևս հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Նախօրեին հրաժարական տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իսկ ավելի վաղ՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ում հրաժարականի դիմումը, ըստ էության, առաջինն էր։
168․am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաժարականների դիմումներ են ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Արա Այվազյանը։
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/11/17/1409061.html?fbclid=IwAR1qQxnYldt_Rz6ncin3e4z9BQuGrV83t0yVWgU0m0svWq7SvWF7FWebQiE]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
15:31 24-02-2014
Եգիպտոսի կառավարության անդամները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
8937 դիտում
16:06 18-06-2018
Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի փոխմարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
6971 դիտում
23:56 22-06-2018
Արցախի ԱԺ պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել
Այս բաժնից
391 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
880 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը