ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորական խմբերը տեղափոխվում են ԼՂ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանն Իլ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներա-սակրավորական սարքավորումներ: [url=https://armenpress.am/arm/news/1035093/]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորներն իրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ: Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:
Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ: