Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում: