602 դիտում
17:26 12-11-2020
Պատերազմի 5-րդ օրը, երբ ընկել էին մի շարք հենակետեր, միջնորդները Փաշինյանին առաջարկել են հանձնել մեկ շրջան և վերադառնալ բանակցային սեղան, ինչից նա հրաժարվել է․ Միքայել Մինասյանը 7 փաստ է ներկայացրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Լսեցի դավաճան վիժվածքի բարբաջանքները, որի 20 րոպեանոց ելույթի ամբողջ իմաստն այն էր, որ հանձնել է հայրենիքը ստիպված, որ մնացած զորքը չմահանա։
Թողնելով մի կողմ ծայրից ծայր մյուս ստերը, ահա փաստեր, որոնք չգիտի ժողովուրդը և որոնք, դո՛ւ, դավաճան Նիկոլ, թաքցրել ես մինչև հիմա.
Դու պնդում ես, որ պատերազմն անխուսափելի էր։ Ո՜չ։ Պատերազմը սկսվեց, որովհետև դու ամեն ինչ արեցիր, որ բանակցությունները տապալվեն և իրականացրիր թշնամուն հիմնական երազանքը՝ աշխարհին հասկանալի դարձնել պատերազմ սկսելու իր ձգտումը: Դու՛ հայտարարեցիր, որ բանակցությունները անիմաստ են՝ հրահրելով ռազմական գործողություններ։
1. Պատերազմի 2-րդ օրը քեզ առաջարկվել է հրաժարական տալ՝ հօգուտ վարչապետի այն թեկնածուի, որը կլինի հենց քո թիմից։ Դրա դիմաց միջնորդները երաշխավորել են, որ պատերազմը կդադարի, եթե վերսկսվեն բանակցությունները։ Դու մերժել ես։
2. Մեկ ժամից քեզ առաջարկվեց, որ եթե կասկածում ես, որ քո հրաժարականից հետո պատերազմը կդադարի, ապա այն հենց հիմա դադարում է։ Այնուհետև դու տալիս ես հրաժարական և կողմերը վերադառնում են բանակցությունների։ Դու դրանից էլ հրաժարվեցիր։
3. Պատերազմի 5-րդ օրը, երբ արդեն ընկել էին մի շարք ռազմավարական և մարտավարական հենակետեր, միջնորդներն առաջարկեցին հանձնել մեկ շրջան այդ դիրքերի շուրջ և վերադառնալ բանակցային սեղան։ Դու հրաժարվեցիր։
4. Հոկտեմբերի 20-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց հանձնել արդեն վերահսկողությունից դուրս եկած 4 շրջանները, որոնց սահմաններին կկանգնեն խաղաղապահ զորքեր, իսկ Արցախահայությանը կմնա Քարվաճառն ու Լաչինը։ Դու հրաժարվեցիր։
5. Հոկտեմբերի 22-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց համաձայնել 5 շրջանի, դրա դիմաց՝ խաղաղապահ զորքերի տեղակայում երկայնքով, Շուշիում ադրբեջանցիների ազատ ելք ու մուտք։ Դու հրաժարվեցիր։
6. Հոկտեմբերի 23-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Արվեց առաջարկ՝ 5 շրջան և Շուշի։ Արդեն չկար կարգավիճակի մասին ոչ մի խոսք և վերադարձ Արցախի սահմաններին։ Դու հրաժարվեցիր։
7. Նոյեմբերի 7-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Այդ ժամանակ, կապիտուլյացիայից 2 օր առաջարկվեց՝ 5 շրջան, Շուշի, և Քարվաճառի ու Լաչինի փոքր մաս։ Դու հրաժարվեցիր։ Արդյունքում նոյեմբերի 10-ին գողի պես ստորագրեցիր կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ դավաճանելով հայրենիքը:
Դու հրաժարվեցիր հնարավորությունից հետ վերցնել Ղարաբաղի սահմանները։
Դու հրաժարվեցիր չթողնել ադրբեջանցիներին հետ Արցախ։ Իսկ վերջում համաձայնվեցիր։ Համաձայնեցիր հանձնել բոլոր 7 շրջանները, տալ Հադրութն ու Մարտունու շրջանի էական մասը:
Համաձայնեցիր Արցախին առանց կարգավիճակի և պայմանավորվածության այն որևէ կերպ շտկելու ապագայում։
Համաձայնեցիր Արցախ են վերադառնում ադրբեջանցիները և Արցախի հարցը «լուծելուց» հետո համաձայնեցիր հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը՝ բացելով Մեղրին։
Սա է իրականությունը: Սրանք անժխտելի փաստեր են։ Փաստեր են, որ հետապնդելու են քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում։ Հետապնդելու են քո ընտանիքին։ Քո թիմակիցներին։ Ու քեզ ու քո թիմակիցներին գամելու են անարգանքի սյանն ու դասելու են հայ ժողովրդի թշնամիների շարքին։
Ստելով ու մանիպուլյացիներով իշխանությունը պահելու ժամանակը անցել է։
Դավաճա՛ն, հեռացիր հիմա՛ քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել:
Նիկո՛լ, որքան մնաս, այնքան անփառունակ վախճան ես ունենալու։
Ընդ որում, ոչ միայն դու, այլև քո դավաճանական ամբողջ թիմը»։
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
22:41 22-06-2024
Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան. Բագրատ Սրբազան
11657 դիտում
20:22 08-06-2021
Նարկաման տղուդ փոխանակող ես, զանգի փոխանակի, ինչ ես շոու սարքում․ Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին
Այս բաժնից
481 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
640 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
514 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը