40966 դիտում
21:47 11-11-2020
Արայիկ, դու անձամբ գաղտնի ես պահում զոհված զինվորների ցուցակը. Վահագն Վարագյան
Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի համար՝ գցելով իր վրայից բոլոր տեսակի պատասխանատվությունները։
Իր այդ ելույթում Արայիկը բառացիորեն ասում է. «Ամեն օր հարյուրավոր զոհ ու վիրավոր էինք տալիս»։ Պատերազմը տևել է 44 օր։ Եթե ամեն օր 100 զոհ տայինք, ապա ստացվում է, որ զոհերի քանակը 4400 պիտի լինի։ Մինչդեռ պաշտոնական հրապարակվել է միայն 1300-ի անունը։
Մարդիկ խելագարված փնտրում են իրենց երեխաներին։ Չգիտեն, ողջ են, թե մեռած, գերի են, թե կորած։ Գիտեն, որ մահացել է երեխան, բայց դիակը չեք տալիս, որ գոնե զինվորական պատվով հուղարկավորեն։
Արայիկ, դո՛ւ անձամբ, գաղտնի ես պահում զոհված զինվորների ցուցակը։ Մինչև հիմա։ Հիմա, երբ պատերազմն ավարտվել է, ռազմական գործողությունները՝ դադարել, մինչև հիմա չես թողում, որ ծնողները իմանան իրենց երեխաների ճակատագիրը։
Գիտես ինչո՞ւ։ Որովհետև դու նույնիսկ մահը չես հարգում։ Ու ի սկզբանե այդ տղերքի կյանքը քո համար գին չուներ։
Ու այսքանից հետո դեռ մա՞տ ես թափ տալիս։ Ո՞վ։ Դո՞ւ։ Ձենդ կտրի հենց հիմա՛։ Ոչնչությո՛ւն։
Վահագն Վարագյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Լսեցի Արայիկ Հարությունյանի բոցաշունչ ելույթը, որի ժամանակ նա մեղադրում էր բոլորին ու հայ ժողովրդին կապիտուլյացիայի...
Опубликовано Վահագն Վարագյան Среда, 11 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
10:44 12-07-2016
ՀՀԿ-ն չի հստակեցնում կամ գաղտնի է պահում ավագանիների ցուցակը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
484 դիտում
18:01 03-05-2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
814 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ