1966 դիտում
10:44 12-07-2016
ՀՀԿ-ն չի հստակեցնում կամ գաղտնի է պահում ավագանիների ցուցակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու ամսից Հայաստանի շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ի թիվս մի շարք քաղաքների՝ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաև Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ընդամենը մեկ ամսից կսկսվի թեկնածուների առաջադրումը, սակայն մինչ օրս իշխող ՀՀԿ-ում դեռ չեն կողմնորոշվում իրենց թեկնածուների հարցում:
Հստակություն կա միայն Վանաձորում: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում և Վանաձորում այլևս ոչ թե քաղաքապետ են ընտրելու, այլ կուսակցական առաջադրմամբ ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Վանաձորում ավագանու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է նոտար Մամիկոն Ասլանյանը:
Իսկ Գյումրիում դեռ անհայտ է, թե ով է լինելու ՀՀԿ թեկնածուն: Նույն անորոշ վիճակն է նաև Արթիկում, Սևանում, Կապանում և մնացած քաղաքներում, որտեղ սեպտեմբերի 18-ին կամ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բոլոր պոտենցիալ թեկնածուներին ՀՀԿ-ից ասվել է՝ սպասեք, կասենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
41302 դիտում
21:47 11-11-2020
Արայիկ, դու անձամբ գաղտնի ես պահում զոհված զինվորների ցուցակը. Վահագն Վարագյան
1018 դիտում
08:05 03-11-2023
Վարչապետը քննարկում է ավագանիների պահվածքը՝ պահպանելու համար իր աթոռը. Ժողովուրդ
Այս բաժնից
1459 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»