211652_close_icon
views-count40183 դիտում article-date 12:12 10-11-2020

«Ստորագրել ենք, կհրավիրվի արտահերթ նիստ. Փաշինյանը և կառավարությունը պետք է հեռանան». Արման Աբովյան. News.am

Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/612456.html]News.am[/url]-ը։ Վերջինս քաղաքացիներին հայտնեց, որ իրենց խմբակցությունը ողջ գիշեր անցկացրել է ԱԺ-ում, գոյություն ունի քայլերի համակարգ, որի սկզբնական փուլը մաքսիմալ արագացվել է։ «Ստորագրությունների մասով մեր կուսակցության մասով վերջացրել ենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, կարծում եմ, կստորագրի և դրանից հետո դա տրվելու է խորհրդի նիստի և հրավիրվելու է արտահերթ նիստ։ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Այսօր մի վիճակ է, որ 45 օրվա պատերազմը բերել է տոտալ խայտառակության, մենք հասկացանք, որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել հարցերը»,- ասաց Արման Աբովյանը։

Նմանատիպ նյութեր