1766 դիտում
09:16 27-02-2015
ԱԺ-ում մարտի 3-ից 4-ը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ խորհրդարանին երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20%-ից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչելու և 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչև հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ՝ մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
851 դիտում
13:19 15-06-2020
ԱԺ արտահերթ նիստ կանկացվի. օրակարգում շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայելու նախագիծն է
1707 դիտում
13:32 21-05-2019
ԼՀԿ-ի նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ. «Իմ քայլը» համաձայնություն չի տվել նիստի ձևակերպումներին
40213 դիտում
12:12 10-11-2020
«Ստորագրել ենք, կհրավիրվի արտահերթ նիստ. Փաշինյանը և կառավարությունը պետք է հեռանան». Արման Աբովյան. News.am
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան