Հայազգի ձյուդոյիստը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ հաղթելով ադրբեջանցի և թուրք մրցակիցներին
Խորվաթիայում տեղի ունեցած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Կարապետյանը 81 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել։ Երկրորդ գոտեմարտում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Թալիբովին, այնուհետև պարտության մատնել թուրք Մուհամեդ Կոչին:
Եզրափակչում հայ մարզիկն առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
73 քաշայինների պայքարում էլ կրկին Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանն դուրս գալով եզրափակիչ հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Խամզաթ Ախմարովին և նվաճել ոսկե մեդալ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը ռազմական դրության պատճառով չի մասնակցել այս առաջնությանը։