50898 դիտում
12:46 03-11-2020
Արտակարգ դեպք Երևանում. 62-ամյա տղամարդը մարմնի տարբեր մասերում կացնահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի բնակարաններից մեկում կացնահարված քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկնեին ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակիչ՝ 62-ամյա Մնացական Ասատրյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Մ. Ասատրյանին կացնով մի քանի անգամ հարվածել է կինը՝ նույն հասցեի բնակիչ, 57-ամյա Սոնիկ Ալեքսանյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Ս. Ալեքսանյանին և հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
54472 դիտում
16:00 07-01-2020
Արտակարգ դեպք Երևանում. մարմնի տարբեր մասերում դանակի ստացած հարվածներով հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ տղա