Քաջարի հերոսը ոչնչացրել է թշնամու մեծ թվով միավորումներ, քաջ մարտիկի նման պայքար է մղել` մեր վաղվա օրվա համար
Ճանաչենք մեր հերոսներին, հիշե՜նք, մեծարե՜նք...
Ազատ Զաքարյան
Ազատը ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանող, ապագա սրտաբան։
Ցավոք,պատերազմը ամեն ինչ կեսատ թողեց։
Պատերազմի առաջին օրից Ազատը դիրքերում էր,եղել է Արցախի ամենաթեժ կետերից մեկում` Հադրութում։
Քաջարի հերոսը ոչնչացրել է թշնամու մեծ թվով միավորումներ, քաջ մարտիկի նման պայքար է մղել` մեր վաղվա օրվա համար։
Հոկտեմբերի 10-ին,Արցախի դիրքերը պաշտպանելիս` Ազատն անմահացավ։
Ազատը զոհվեց ու Հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները...
Իր չապրած գարուննե՜րը նվիրեց Հայրենիքին...
Մեր խաղաղ օրերի համար շնորհակալ ենք, Զինվո՜ր...
Խոնարհվում ենք, հավերժի մարտիկ