73083 դիտում
11:01 01-11-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Volkswagen-ը, Nissan-ն ու Opel-ը. 8 վիրավորներից 3-ը ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Volkswagen, Opel, Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով մի քանի շտապաօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Միշա Ստեփանյանն ու Մայիս Բադոյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+