211652_close_icon
views-count51028 դիտում article-date 22:39 31-10-2020

Ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրները միասին էին ծառայում. Սամվելը տեսել է, թե ինչպես է պայթեցվում դիրքը, որտեղ եղբայրն էր գտնվում. Tert.am

Ռազմաճակատ մեկնած ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրներից Մանվել Թամոյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին: Մանվել և Սամվել Թամոյաններն իրենցից մեծ երկու եղբայր ունեին, տարիներ առաջ եղբայրներից մեկը մահացել էր: Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը Tert.am-ին պատմում է, որ երկվորյակ եղբայրները ծառայում էին Մարտակերտում: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել են տարբեր դիրքերում՝ 200 մետր հեռավորության վրա, եղբայրը՝ Սամվելը Թամոյանը, տեսել է թե ինչպես է եղբոր դիրքը պայթեցվում, բայց չի հավատացել, որ եղբայրը զոհվել է, սկզբում նրան ասել են՝ եղբայրդ վիրավոր է, մտածել է հնարավոր է՝ եղբայրը շրջափակման մեջ է ընկել և թաքնվել է ընկերների հետ: Զոհվածների ցուցակում անունը չի եղել, ընտանիքը մտածել է, թե ողջ է, բայց հոկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքի դիահերձարանում ճանաչել են մարմինը: Մանվելը ծնվել է 2001 թվականի Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում համեստ ընտանիքից են, կրթությունը ստացել են հայրենի գյուղում, որոշել էին ծառայությունը ավարտելուց հետո եղբայրներով գործ ձեռնարկել և միասին աշխատել, որպեսզի կարողանային ընտանիք ստեղծել, շենացնել և՛ հայրենիքը, և՛ եզդի համայնքը: Հայաստանը լքելու մտադրություն երբեք չեն ունեցել, միշտ ցանկացել են այստեղ ապրել և շենացնել երկիրը, պատմում է Սաիդ Ավդալյանը: «Մանվելի մասին պատմում էին, որ շատ պարտաճանաչ, համեստ տղա էր, իր ազգային ավանդույթների պահպանման տեսանկյունից շատ խստապահանջ է եղել, երկվորյակ եղբոր հետ միասին ռազմի դաշտում իրար խոսք են տվել, որ պատերազմից վերադառնալուց հետո էլ ավելի են շենացնելու և հզորացնելու երկիրը: Պատմում են, որ երբ եղբայրը իմացել է, որ Մանվելը զոհվել է, մահվան լուրը շատ ծանր է տարել և չի կարողացել նունիսկ հուղարկավորությանը մասնակցել»,- նշեց նա: Սաիդ Ավդալայնի խոսքով՝ Մանվելի հարազատները, չնայած ծանր կորստին, մարտական տրամադրվածություն ունեն, ասում էին, որ պատրաստ են կյանքի գնով պահել իրենց հայրենիքը, չէ՞ որ այս հողը իրենց որդու արյունով է սրբացել: Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահն ասում է՝ ներկա պահին եզդիական համայնքից կա 5 զոհ, կան վիրավորներ և անհետ կորածներ, մի քանիսը հայտնաբերվել են, պարզվել է՝ շրջափակման մեջ են ընկել, թաքնվել են անտառներում և կարողացել են շրջափակումից դուրս գալ, հայտնում է Tert.am-ը:

Նմանատիպ նյութեր