211652_close_icon
views-count2631 դիտում article-date 10:31 31-10-2020

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է իր կտավները եւ ստացված հասույթը՝ 33 հազար դոլար, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը 12 կտավ է վաճառել եւ ստացված հասույթը՝ 33 հազար դոլար, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատրաստ եմ բոլոր նկարներս տալ, միայն մի բանով կարողանամ օգտակար լինել մեր երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպեցինք շատ կարճ ժամանակում։ 3-4 օրում նախաձեռնեցինք եւ արեցինք։ 12 նկար վաճառվեց։ Հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին։ 33 հազար դոլար գումար ստացվեց, փոխանցեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամին», - պատմել է նկարիչը։ Շատ ոխերիմ թշնամի ունենք, որը ծնել է թշնամիներ։ Նրանց դեմը մենք պիտի կարողանանք առնել եւ այս ճակատամարտը պիտի մենք անպայման հաղթենք, ինչ գնով էլ լինի։ Ծանոթ եմ մեր նոր սերնդին եւ արծիվ տղերքին եւ ինչ նվիրվածություն ունեն։ Հիմա այն ժամանակն է, երբ պիտի բոլորս մի բռունցք լինենք եւ գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում եւ մեզ հետ ուժի դիրքերից այլեւս ոչ ոք չի համարձակվի խոսել։ Մենք անպայման հաղթելու ենք», – ասել է Աղաբաբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր