211652_close_icon
views-count976 դիտում article-date 18:28 24-10-2020

«Վերելք» ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18։00-ին կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վ. Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը: Գլխավոր դերում՝ Վարդան Պետրոսյան, բեմադրող ռեժիսոր՝ Անի Համել։ Այն ուժի, ամրության ու լինելիության մի հզոր կոչ է, որը միասնական է պահում թիկունքը։ «Վերելքով» կարող է մաքրվել մարդկային հոգին և միտքը։ Ներկայացումը հանդիսատեսի դատին է հանձնվել հոկտեմբերի 23-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում: Հոկտեմբերի 26-ին և 27-ին, ժամը 19։00-ին այն կներկայացվի նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նմանատիպ նյութեր