211652_close_icon
views-count13474 դիտում article-date 00:24 31-10-2020

«Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն». Սենոր Հասրաթյան

Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում: Նորից ու նորից հորդորում եմ՝ հիշողությամբ հետ շրջվեք դեպի ոչ հեռավոր անցյալի դժնդակ օրերը, հիշեք այդ շրջանում արած-չարածները եւ օգտվեք այդ օրերի փորձից: Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան եւ նույնն են լինում… Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն: Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում… Եվ դա իրական է ու, համոզված եմ՝ լինելու է…»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր