211652_close_icon
views-count76250 դիտում article-date 20:40 29-10-2020

Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագած հագուստը

Մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Բավրայի անցակետում: Թուրքիայում բնակվող մոտ 200 հոգի՝ 4 ավտոբուսով վերադառնում են հայրենիք, որոնց հագուստները և այլ իրեր տեղափոխվում են խոշոր բեռնատարով: Անցակետում պնդում են, որ ամբողջ բեռնատարը, որում, ինչպես նշեցինք, հագած հագուստներ են և այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անհասկանալի իրավիճակում հայտնված ուղևորներից մեկը նշեց, որ իրենց անգամ չեն ասում, թե որտե՞ղ է հասել բեռնատարը, որում իրենց իրերն ու հագուստներն են: Հուսահատ քաղաքացին խնդրեց, որպեսզի պատկան մարմինները, դեսպանատունն ու ԱԳՆ-ն արձագանքեն ստեղծված խնդրին:

Նմանատիպ նյութեր