211652_close_icon
views-count81947 դիտում article-date 14:51 22-05-2019

Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. Թուրքիայից հագուստ ներմուծողները 4 օր է, գտնվում են մաքսատան տարածքում. ներմուծված բեռը մի քանի ստուգում է անցել, սակայն մաքսատնից չեն կարողանում հեռանալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 օր է, Բագրատաշենի մաքսակետում են գիշերում մի խումբ ՀՀ քաղաքացիներ, ովքեր ավտոբուսով Թուրքիայից հագուստ են ներկրում Հայաստան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջիններս ասացին, որ իրենք, ինչպես կարգն է, կատարել են թույլատրվող 25 կգ-ից ավելի հագուստի համար նախատեսված մաքսազերծումը, որից հետո ավտոբուսով շարունակել են ճանապարհը, սակայն մաքսակետից մոտ 50 մետր հեռավորության վրա ինչ-որ անձինք ավտոմեքենայով կանգնեցրել են իրենց և ասել, որ փաստաթղթերում թյուրիմացություն է տեղի ունեցել, և ավտոբուսը պետք է վերադառնա մաքսատան տարածք, իսկ ապրանքը կրկնակի ստուգում պետք է անցնի։ Ավտոբուսը վերադարձել է մաքսատուն, որտեղ բեռը եռակի ստուգում է անցել։ Առևտրականների հարցին, թե ի՞նչ խնդիր կա, մաքսատանը պատասխանել են, որ կա թույլատրվածից ավելի ուղեբեռ, որը հայտարարագված չէ, և առևտրականները պետք է մաքսազերծեն, և պետք է նաև ճշտեն՝ արդյո՞ք ուղեբեռում առկա ապրանքները համապատասխանում են հայտարարագրին, թե ոչ։ Առևտրականները հայտարարեցին, որ իրենց բեռն արդեն անցել է մի քանի ստուգում և հատ-հատ ստուգելու կարիք չկա, իրենք հրաժարվում են կատարել մաքսատան աշխատակիցների պահանջը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր