755 դիտում
12:58 28-10-2020
ԵԱՏՄ անդամ երկրներից ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծման դեպքում ներկրողը կազատվի մաքսային և հարկային պարտավորություններից. ֆինանսների փոխնախարար.tert.am
Կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում առանց մաքսային և հարկային պարտավորություններ կրելու՝ ԵԱՏՄ անդամ պետություններից, ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու փոփոխությանը, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծման պարագայում նախատեսված է հարկերից ազատում:
Փոխնախարարն ընդգծեց՝ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքներն ավելացված արժեքի հարկից, ակցիզային և բնապահպանական հարկերից ազատելուն: «Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին՝ առանց մաքսային և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու»,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց, թե Կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ցանկում նշված ապրանքների համար. «Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս նախաձեռնությունն ու աջակցությունը լինի առավել արդյունավետ և հասցեական»,-ասաց նա:
Սակայն, փոխնախարարի խոսքով, օրենքն ունի անցումային կարգավորումներ. «Քանի դեռ Կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, նշված արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ»,-ասաց նա:
Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախատեսված է, որ այս գործընթացը պետք է նաև փաստաթղթավորվի, որի համար, ըստ բանախոսի, պարզագույն կանոններ են սահմանվել:
«Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով պետք է փաստաթղթավորեն այս ապրանքների հանձնումը, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք ցանկացած վավեր համարվող փաստաթղթով կարող են իրենց կողմից ներկրված և պետական կառավարման մարմիններին հանձնվող ապրանքները փաստաթղթավորել»,-ասաց փոխնախարարը:
Նմանատիպ նյութեր
2359 դիտում
12:36 25-12-2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա. ՊԵԿ
1362 դիտում
11:17 08-07-2021
ՊԵԿ-ը ներկայացնում է ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման կարգը
Այս բաժնից
769 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
451 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
958 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա