3824 դիտում
18:25 26-10-2020
«Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու անմնացորդ աջակցության». Արսեն Ղազարյան
Ի սատարումն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին՝ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) հոկտեմբերի 26-ին ևս 20 միլիոն դրամ փոխանցեց՝ դրամահավաքին իր հանգանակած գումարը հասցնելով 65 միլիոն դրամի։ Ընկերությունը շարունակում է նաև իր մասնագիտական ու տեխնիկական կարողությունները տրամադրել դեպի Հայաստան ու Արցախ առաքվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրմանը։
«Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու ճակատին անմնացորդ աջակցության»,-նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ առաջնագծում արձանագրվող հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև երկրի տնտեսության անխափան գործունեությամբ։
Դեռևս սեպտեմբերի 28-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել էր հայ գործարարներին՝ իրենց ներդրումը բերելու ՀՀՀ-ի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ միության անդամների կողմից հիմնադրամի համապատասխան հաշվին փոխանցվել է 1 մլդ 347 650 000 դրամ, 251 000 դոլար և 35 000 եվրո։
Հանգանակությունները շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
8640 դիտում
13:08 24-09-2018
ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար