211652_close_icon

Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի բարեգործական համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

views-count1058 դիտում article-date 23:16 27-10-2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (https://www.facebook.com/ArmSymphony) և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (https://www.facebook.com/1000plus.am/) ֆեյսբուքյան էջերով։ Համերգները տեղի կունենան. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։ Հանգանակությունները կարող են կատարվել տեղում և https://donate.armsymphony.am/ կայքի միջոցով։ Հրավիրում ենք հանրությանը և լրատվամիջոցներին՝ մասնակցելու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված հերոսների ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերմանն ուղղված այս նախաձեռնությանը։ Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները (կրել դիմակներ‚ պահպանել սոցիալական հեռավորություն)։ Բարեգործական համերգների ինֆորմացիոն հովանավորն է PARA TV-ն։

Նմանատիպ նյութեր