211652_close_icon
views-count1291 դիտում article-date 13:35 22-10-2020

«Ես հայասեր եմ». Սարիկ Անդրեասյանը պատմել է, որ 2016-ի ապրիլին ցանկացել է Արցախում պատերազմ գնալ

Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որն այս օրերին ակտիվորեն խոսում է Արցախում պատերազմի մասին, հարցազրույց է տվել Youtube-յան Салуквадзе ալիքին։ «Ես մարդ եմ, որը սիրում է իր հայրենիքը, իր ժողովդրին, ես հայասեր եմ։ Ես պաշտում են հայ ժողովրդին եւ ամեն կերպ պաշտպանելու եմ ցանկացած շահ, հատկապես երբ դրանք ուղղված են պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այդ մասին հարկավոր է խոսել ու չվախենալ։ Ես թքած ունեմ, թե ինչ կասեն հետեւորդները եւ ինչ կմտածեն իմ մասին։ Ես նույնիսկ հասկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ինձ եւ շքամուտքում հարվածել նա, ում իմ կարծիքը դուր չի գալիս։ Բայց ինձ համար միեւնույնն է, սա իմ տունն է, այնտեղ ապրում են իմ հայրն ու տատիկը»,- հայտարարել է Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր