211652_close_icon
views-count2437 դիտում article-date 13:13 21-10-2020

Ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու․ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին։ Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջն առանձնացրել է մի քանի կարևոր շեշտադրում․ «Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն ցուցաբերել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու: Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»:

Նմանատիպ նյութեր