2104 դիտում
10:16 21-10-2020
ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ գործուն քայլեր է անում. ի՞նչ սպասել արտգործնախարարի այցից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այժմ ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին հայտնել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևս նույն օրը հանդիպելու է Մայք Փոմփեոյի և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սակայն այլ ֆորմատով հանդիպման նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում, և հանդիպումը կայանալու է առանձին-առանձին, այլ ոչ թե եռակողմ ֆորմատով: Ի՞նչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից:
Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ստեֆան Էբերտը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ն ևս փորձում է ցույց տալ, որ հայտարարություններից զատ ևս գործուն քայլեր է անում իրավիճակի հանգուցալուծման համար: Փորձագետը նկատում է, որ մինչև այժմ հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, և ԱՄՆ-ն դուրս է մնացել գործընթացից, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնքան էլ դուր չի գալիս, չնայած, փորձագետի խոսքով, վերջինս այժմ զբաղված է իր ապագայի հարցերով: Փորձագետը նաև նկատում է՝ էսկալացիայի հենց առաջին օրվանից Փոմփեոն ամենաակտիվներից է եղել: «Քանի որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն փորձել են հանդարտեցնել իրավիճակը, հիմա հերթը ԱՄՆ-ինն է: Նա պետք է փորձի ազդել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա:
Միևնույն ժամանակ սա նաև քայլ է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրությունները: Թրամփը ցանկանում է ցույց տալ, որ, անկախ ամեն ինչից, անհանգստացած է և աշխատում է այս ուղղությամբ»,- նշում է փորձագետը և հավելում, որ հարցի կարգավորմանը կնպաստեն ոչ թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, այլ կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների հանդիպումները: Հավելենք, որ մինչև այժմ՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին, մեկ անգամ՝ ՌԴ֊ի, մեկ անգամ էլ Ֆրանսիայի ջանքերով ձեռք են բերվել մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություններ, սակայն երկու անգամ էլ այն Ադրբեջանի կողմից չի պահպանվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2247 դիտում
08:56 23-10-2020
Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը