Հայ երկրպագուն Մխիթարյանի ստորագրությամբ մարզաշապիկը հիմնադրամի համար հանել է վաճառքի
Հայ երկրպագու Էմին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաճառում է Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մարզաշապիկը, իսկ գումարը կփոխանցի Համահայկական հիմնադրամին:
«Հիմա ես Մխիթարյանի ստորագրությամբ շապիկը, հանում եմ վաճառքի։ Վաճառքի գումարը նվիրաբերելու եմ հիմնադրամին»: