211652_close_icon
views-count38729 դիտում article-date 10:03 19-10-2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցով բանաձև

ԱՄՆ հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։ Կոչ է արվում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։ Փաստաթղթում հստակ նշվում է հայերի դեմ Անկարայի դրսևորած ագրեսիայի և ահաբեկչներին աջակցելու մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր