2282 դիտում
09:33 06-02-2016
Շուշանիկ Բախշյանի փաստաբանի նկատմամբ փաստաբանական վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Փաստաբանների պալատ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, դիմում Է ներկայացրել Փաստաբանների պալատ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Տուժող կողմին հատկապես վիրավորել և ցավ են պատճառել Շուշանիկ Բախշյանի փաստաբանի մի շարք արտահայտություններ՝ «հոսպիտալացնեին Էլ մահանալու Էր, չհոսպիտալացնեին Էլ», «Եթե մարդ դատվեց այս գործով, ապա դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Էտ ընտանիքը», «այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն Է եղել, սա Էլ թոքերն են եղել»։
Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել Է, որ եթե Փաստաբանների պալատի նախագահը առերևույթ հանցագործության հիմքեր տեսնի, ապա դիմումին ընթացք կտրվի, իսկ ընթացք տալու դեպքում այդ գործընթացը բավականին երկար կտևի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9347 դիտում
19:53 25-01-2016
Շուշանիկ Բախշյանի գործողություններից էլի տուժողներ են եղել. ահազանգում է քաղաքացին. Newsbook.am
Այս բաժնից
1522 դիտում
08:28 01-02-2025
Ինչի՞ց է ադրբեջանաթուրքական տանդեմը և՛ ոգևորված, և՛ անհանգստացած. «Փաստ»
1429 դիտում
08:00 01-02-2025
«Մենք անցնում ենք վճռական գործողությունների». «Փաստ»
1345 դիտում
07:32 01-02-2025
Ամենախոշոր հարկատուն անփոփոխ է. ի՞նչ դիրքեր ունեն մյուս առաջատարները. «Փաստ»