211652_close_icon
views-count2659 դիտում article-date 15:00 18-10-2020

«Պահպանողական» և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները հայտարարություն են տարածել

Կարևորելով իշխանությունների և պետական-կուսակցական փորձառու գործիչների միջև գործուն հաղորդակցություն, քաղաքական բազմակարծություն և քաղաքական համակարգի կենսունակություն ապահովելը նույնիսկ պատերազմական շրջանում, ինչը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակիերբեմնի համարումը մեր երկիր վերադարձնելու երաշխիք է, ողջունում ենք քաղաքական յուրաքանչյուր համախմբում: Միևնույն ժամանակ խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու և նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտելու վերաբերյալ 14 կուսակցությունների պահանջը: Դրա հետևանքով տարածաշրջանային գերտերությունների շահերի փաստացի բախման պայմաններում հայտնված Հայաստանի քաղաքական համակարգը կզրկվի մանևրի հնարավորությունից: Այն կկրկնի 1999 թվականի հունիսի 15-ի հայտնի ժողովի փորձը, որից հետո քաղաքական ուժերը «համախմբվեցին» կառավարությունում, ինչի հետևանքով համակարգը զրկվեց մանևրի հնարավորությունից և հավասարակշռությունից.դրանից չորս ամիս անց ԱԺ մտան ահաբեկիչները։ Հորդորում ենք գոնե պատերազմի ժամանակ սպասարկել Հայաստանի շահը՝ ձեռնպահ մնալով երկրում երկիշխանության հրահրման և սողացող հեղաշրջման ցանկացած փորձից: Իսկ ՀՀ Զինված ուժերից պահանջում ենք գործել ռազմական դրության պայմաններին համարժեք: [b]Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պետրոս Մակեյան «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր