211652_close_icon
views-count2380 դիտում article-date 10:59 16-10-2020

Մոնրեալում հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/16/Artsakh/3421484?fbclid=IwAR3Q9jA7lcpKgOYescLdKPwpvJ10p2ixIsdJ2Gaw1BNXQe-nvMQ3KgSTqGk]Tert.am[/url]-ը գրում է. «Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալում հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հինգշաբթի հավաքվել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով ԼՂ հակամարտության հարցում քաղաքապետ Վալերի Պլանտի աջակցությունը, գրում է Global News-ը։ Ցուցարարները ցանկություն են հայտնել, որ Պլանտը դատապարտի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ անի խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Հայ համայնքի ներկայացուցիչները նաև կոչ են արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Արցախն անկախություն էր խնդրում 30 տարի առաջ, և այժմ մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել դա»,- ասել է Քվեբեկի Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Աբրահամ Նիզիբլյանը՝ հավելելով, որ դա կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցն է։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/Artsakh/3421484?fbclid=IwAR3Q9jA7lcpKgOYescLdKPwpvJ10p2ixIsdJ2Gaw1BNXQe-nvMQ3KgSTqGk]կայքում[/url]։ Տեսանյութը կարող եք դիտել [url=https://globalnews.ca/news/7400443/armenian-montrealers-protest-montreal-city-hall/?utm_source=%40Global_Montreal&utm_medium=Twitter&fbclid=IwAR3AMZv7ZijYGXz98jIfAlUKsTX_YomUQ2iasymRxYB20yh58hBAhFKkl2g]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր