6973 դիտում
13:58 15-10-2020
Մի մոռացեք՝ երկրում այսօր 2 մեծ պատերազմ է, իրավունք չունենք ծանրաբեռնելու մեր Սպիտակ բանակի հերոսներին. Ա. Մուրադյան
Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է նոր 1371 կորոնավիրուսի դեպք. սա խիստ մտահոգիչ թիվ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Խնդրում եմ, եղեք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, չէ, որ պատասխանատու լինելն էլ է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ կարեւոր բաղադրիչ ․․․
Հարգելի քաղաքացիներ, այսօր մեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի նոր 1371դեպք․․․ Որպես Բժիշկ փաստում եմ, որ սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է․․․
Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ յուրաքաչյուրիդ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, մենք այսօր, այս պահին չունենք ԻՐԱՎՈՒՆՔ մեր Սպիտակ Բանակի Հերոսներին էլ ավելի ծանրաբեռնելու․․․
Խնդրում եմ, գեթ մեկ րոպե անգամ, մի մոռացեք, որ մեր Երկրում այսօր երկու մեծ պատերազմ է, եւ առաջնագիծն ամուր պահելու առաքելությունը նաեւ թիկունքում կանգնածներիս պարտքն է։
Հարգելիներս, եւս մեկ անգամ խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որ մեր հզոր Սպիտակ Բանակը կարողանա հաղթի անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։
Նշեմ նաեւ, որ համալսարանական հիվանդանոցներում բոլոր տեսակցությունները խստորեն սահմանափակված են, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք այս փաստին եւս։
Հ․Գ․ Նկարն արված է շատ ուշ ժամի․․․ նկարում մեր պրոֆեսոր Իրինա Մալխասյան է, նա մարտ ամսից պայքարում է ու հաղթում է, հիմա նա հսկում է նաեւ մեր Զինվորների կյանքը․․․ Խնդրում եմ, հարգեք նրա աշխատանքը եւ մի ծանրաբեռնենք պրոֆեսորին եւ նրա կոլեգաներին, այլ օգնեք նրանց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6388 դիտում
10:27 19-04-2016
Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան. «Իրավունք»
Այս բաժնից
541 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
703 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
574 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը