211652_close_icon
views-count6722 դիտում article-date 16:00 11-10-2020

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը Շուշիում և Ստեփանակերտում այցելել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ կառույցի տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել: Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է բնակիչների բարոյահոգեբանական վիճակով ու նաև պատերազմական այս օրերի տրամադրվածությամբ: Մեր քաղաքացիները հպարտ են բանակի ու զինվորի հաջողություններով, ցավում են մարդկային զոհերի համար, շնորհակալ են Արցախի փրկարարներին՝ իրենց կանչերին ժամանակին արձագանքելու, սնունդ ու դեղորայք հասցնելու համար: Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները: Վստահ են՝ պատերազմն ավարտվի, կյանքը նորից կշարունակվի առօրյա ռիթմով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր