Ի զորակցություն Արցախի. բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ազգային և Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է հիսուն հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ ի զորակցություն Արցախի: