211652_close_icon

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. «Չենք հավատում ոչ մի ձայնային հաղորդագրության կամ զանգի՝ անծանոթից, նույնիսկ եթե լավ բաներ են ասում»

views-count3796 դիտում article-date 11:41 07-10-2020
Հիմա մի շատ կարեւոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապնվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել եւ իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։ Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՋԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։ Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր