2296 դիտում
22:23 06-10-2020
Փոքրիկների ժպիտը ավետում է վաղվա օրը
[b]Փոքրիկների ժպիտը ավետում է վաղվա օրը[/b]
Թշնամին իր վարքը ցույց տալով օրեր շարունակ նշանառության տակ ունենալով խաղաղ բնակչությանը` հրթիռակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև մի շարք գյուղեր և այլ քաղաքներ։
Կյանքը տեղափոխվել է ապաստարան։ Չոր ու սառը պատերին ջերմություն են տալիս երեխաների ժպիտները։ Նրանց աչքերում խաղաղությունն է փայլատակում։ Մեկի եղբայրն է առաջնագծում, մյուսի հայրը, հարևանը, բարեկամը։
Օդային տագնապի ազդանշանը աովորական բան է դարձել, կարծես դպրոցական զանգ լինի, ուղղակի այն դեպի նկուղ է ուղեկցում։
Նկուղների զրույցն այլ է...
-Մամ, էն հի՞նչ սյասերա...(մամ, էն ինչ ձայներա)
-Բալաս, հըրսանեքա (բալես, հարսանիք է)
-ծափ տա՞մ (ծափահարե՞մ)
- ....
-մամ, պա քինյու՞մ չընք հըրսնքեն մաշիններին առաջը կապինք...( մամ, իսկ չե՞նք գնում հարսանիքի մեքենաների ճանապարհը փակենք)
-Չէ, բալաս... ստա տի հըրսանեք չի (չէ, բալես, սա այդպիսի հարսանիք չէ)
Դեռ խաղաղության ապասող երեխաները ժպտում են։ Նրանք նաև իսկական հարսանիքի են սպասում, բայց ոչ այս մեկի նման...
[b]Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ[/b]