211652_close_icon
views-count119672 դիտում article-date 18:50 06-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 2 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes մակնիշի և ռուսական համարանիշներով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Մինչ վթարի վարում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 50-ամյա Թովմաս Բաղդասարյանը մահացել է, իսկ Porsche Cayenne-ի միջից Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 38-ամյա Իշխան Այվազյանն ու 35-ամյա Սամվել Մովսիսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Հովհաննես Մանուկյանի գլխավորութամբ: Փաստի առթիվ Հ. Մանուկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր