Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Porsche Cayenne-ը, Lexus-ը, և BMW-ն. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Գոռ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի. Porsche-ի առջևի ձախ մասի, Lexus-ի հետևի աջ մասի անվահեծանները կոտրվել են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


