23265 դիտում
17:53 06-10-2020
Մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է․
«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
Հ.Գ.
Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
09:31 24-09-2023
Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները․ Տիգրան Աբրահամյան