8674 դիտում
13:06 04-10-2020
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը. Ա. Հարությունյան
Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Այս մասին գրել ԱՀ նախագահը:
Նա նշել է, որ թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:
«Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում»,-գրել է նա:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական զինուժը հարվածել է Գյանջայի ռազմական օդանավակայանին։
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,– գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել,...
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Воскресенье, 4 октября 2020 г.
Նմանատիպ նյութեր
14586 դիտում
14:35 05-10-2020
Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են