11633 դիտում
14:27 05-10-2020
Աղբյուրը հայտնել է ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկանների սպանության մասին. 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան. 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:
Բացի այդ, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը:
«Ուղարկվել է 430 մարդ»,- նշել է աղբյուրը:
Սիրիական ընդդիմությունից մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հակամարտության գոտում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված, Ալիևն էլ կոչ էարել «ներողություն խնդրել ասածի համար»։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
20:32 10-05-2023
Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի
1246 դիտում
10:02 03-12-2014
Թուրքիան Սիրիա ներթափանցող վարձկանների հիմնական միջանցքն է. ԱՄՆ Պետդեպ
Այս բաժնից
634 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
631 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար