211652_close_icon
views-count9088 դիտում article-date 09:24 04-10-2020

Գիշերվա ընթացքում հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված․ հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջը: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

Նմանատիպ նյութեր