211652_close_icon
views-count12098 դիտում article-date 08:19 01-10-2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․Հակառակորդը փորձել է իրականացնել զորաշարժեր

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նմանատիպ նյութեր