211652_close_icon
views-count3819 դիտում article-date 18:28 03-10-2020

Գնել Սանոսյան. Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ այս ծանր ու դժվար օրերին համախմբվելու և միասնական ուժերով հայրենասիրական մեծ գործունեություն ծավալելու համար: Անգնահատելի է ձեր նվիրվածությունը մեր սահմանին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին տարատեսակ աջակցություն ցուցաբերելու հարցում: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի բոլոր բնակիչներն, հիմնարկ-ձեռնարկություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական, կրթա-մշակութային հաստատություններին, մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցականներին, բարերարներին, կենսաթոշակառուներին և բոլոր բոլոր նրանց, ովքեր ոչինչ չեն խնայում և այս օրերին աջակցելու հարցում վճռական են տրամադրված: Շնորհակալություն նրանց, ովքեր այս պահին մարտնչում են թշնամու դեմ, ովքեր ինքնաբուխ կերպով մեկնում են հայրենիքի սահմանները պաշտպանելու, ցանկություն հայտնում իրենց զինվոր եղբայրների հետ կողք կողքի պայքար մղելու: Ես խոնարհվում եմ այսքան պատրաստակամ և հայրենասեր լինելու ձեր ձգտումների առաջ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն անպարտելի է, և այս պայքարում նրա հաղթանակն անխուսափելի է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր