211652_close_icon
views-count5566 դիտում article-date 09:45 30-09-2020

«Ստեղ ենք, դուք մենակ չեք, ձեր թիկունքին սար ու թիկունք կա». զինվորների կոչն առաջնագծից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել, որը պատրաստել է Արցախի ՊՆ-ն, որտեղ զինվորները կոչով դիմում են հայ ժողովրդին: «Մեր հայրենակիցներին, մեր ծխնողներին հորդորում եմ լինեն հանգիստ, որովհետեւ մենք ստեղ եքն, մենք դուխով ենք, պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք ճշգրիտ, ժամանակին»,-ասում է զինվորներից մեկը: Մեկ այլ զինվոր նշում է. «Թող մարդիկ դուխով լինեն, իմանան, որ ստեղ ենք, իրենք մենակ չեն, իրենց թիկունքին սար ու թիկունք կա»: Տեսանյութի վերջում զինվորները բոլորը ինքնավստահ ու հպարտ ասում են՝ «Հաղթելու ենք»: Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3285320908170713]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր