ՈւԵՖԱ-ն «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» խաղը Երևանից տեղափոխել է Կիպրոս
«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում:
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից: